ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2008 թվականի N 675-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1253-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1253-Ա որոշման 1-ին կետով ստեղծված հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պլանավորման ծրագրերի վարչության պետ
Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հուլիսի 3
Երևան