Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-07-04-ից մինչև 2010-02-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-02-16Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2002 թվականի N 1253-Ա

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված աշխատանքները համակարգելու, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`

Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տ. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ

Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պլանավորման ծրագրերի վարչության պետ

Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(Կազմը փոփ. 06.09.07 N 1022-Ա, խմբ., 26.06.08 N 675-Ա)

2. Հանձնաժողովի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը:

(Որոշումը փոփ. 20.02.03 N 214-Ն)

Հայաստանի Հանրապետության

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

2002 թ. օգոստոսԻ 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։