«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հունիսի 2008 թ.
ք. Երևան N 216-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԵՌՆԱՅԻՆ ՎԱԳՈՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. մայիսի 15-ի «Ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշման 12-րդ կետի պահանջների.
Հաստատել`
Բեռնային վագոնում ապրանքների ընդունման անդորրագրի կտրոնի հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյան
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
24.06.2008 թ. N 216-Ն հրամանի
Մ Ա Տ Յ Ա Ն
ԲԵՌՆԱՅԻՆ ՎԱԳՈՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Հաշվառ-
ման N Ամիս
Ամսաթիվ Ուղևորի անուն,
ազգանուն Մեկնման կայարան Նշանակ-
ման
կայարան Ուղե-
բեռի
քաշ Փաթեթա-
վորման
տեսակը Տեղերի
քանակը Ուղեբեռի
կտրոնների
քանակը Մուծված
գումարը Անդորրա-
գրի
համարը Գնացքի պատաս-
խանատու անձի անուն, ազգանուն Ստորա-
գրություն
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության