Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ԻՆ ԼԻՆUԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ», «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 օգոստոսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2000 թվականի N 526

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ», «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 10.07.08 N 733-Ա)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի N ՆԿ-639 կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Ճանապարհաշինություն», «Դպրոցաշինություն» ծրագրերն իրականացնող պետական հիմնարկները` Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով:

(1-ին կետը փոփ. 10.07.08 N 733-Ա)

2. Նշված պետական հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՆԿ-639 կարգադրությամբ ստեղծված ծրագրերի կառավարման խորհուրդը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 24-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։