Հոդված 189.4. Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը
Հոդված 189.4. Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը
Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով: