«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208225
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2008 թ.
ք. Երևան N 71-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն հրամանի առաջին կետով հաստատված «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը» շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան
Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2008 թվականի հուլիսի 21-ի
N 71-Ն հրամանի
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Պաշտոնների դասակարգումը ըստ խմբերի Հարկադիր կատարման ծառայության պաշտոնը Գլխավոր և առաջատար խմբերին հավասարեցված պաշտոններ
Գլխավոր խմբի պաշտոններ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի oգնական Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի oգնական Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի պետ
Առաջատար խմբի պաշտոններ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների գրասենյակի պետ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժանմունքի պետ
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների հաշվապահության ավագ հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի առաջատար խորհրդատու
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող»: