«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10608220
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2008 թ.
ք. Երևան թիվ 131-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի N 244-րդ հոդվածի և «Ագրարային պետական տեսչությունների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշման ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին՝
1) 7-օրյա ժամկետում համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման,
2) հսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված արձանագրության և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշման հատուկ համարակալված ձևերի հաշվառման և կիրառման նկատմամբ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի փետրվարի 16-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված խախտումների արձանագրությունների հատուկ համարակալված ձևը հաստատելու մասին» N 31-Ն հրամանը:
Նախարար՝ Ա. Գրիգորյան
Հավելված N 1
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2008 թվականի
________ -ի
N___-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
N 000000
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված խախտումների
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______
_______ ________ 200 թ.
Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքի 111-րդ հոդվածով
Ես (Մենք) _______________________________________________________
(տեսուչի (տեսուչների) պաշտոնը, անունը, ազգանունը)
______________________________________________________________
հայտնաբերել եմ(ենք) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված __________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
(իրավախախտում կատարելու վայրը, ժամանակը և էությունը)
Խախտումը կատարվել է _______________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
_______________________________________________________ -ի կողմից:
(տեղեկություններ խախտում կատարած անձի մասին՝ անձի անունը, ազգանունը, հասցեն)
Խախտումը կատարած անձի բացատրությունը կամ նշում բացատրությունից հրաժարվելու մասին__
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Խախտումը վերացնելու համար տալիս եմ (ենք) ցուցում (առաջադրանք)_________________
______________________________________________________________
______________________________________________________________
(ցուցումի, առաջադրանքի բովանդակությունը և կատարման ժամկետը)
Ցուցումը, առաջադրանքը նշված ժամկետում չկատարելու դեպքում խախտում կատարած անձը
ենթարկվում է պատասխանատվության «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ
օրենքով սահմանված կարգով։
Խախտում կատարող անձին բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու
պարտականությունները:
Վկաների և(կամ տուժողների անունը, ազգանունը, բնակության վայրը և հեռախոսահամարը ____
______________________________________________________________
______________________________________________________________
Արձանագրությունը կազմվում է 3 (երեք) օրինակից, որի 1 (մեկ) օրինակը հանձնվում է խախտում
կատարող անձին, մյուս օրինակը տրվում է կատարման, 3-րդը (երրորդ) պահվում է Հայաստանի
Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական
տեխնիկայի պետական տեսչությունում:
______________________________________________________________
______________________________________________________________
(արձանագրությունը կազմող և ստուգմանը մասնակցող տեսուչի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
Արձանագրությունը ստացա _____________________________________________
______________________________________________________________
(խախտման համար պատասխանատու անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստացման ամիսը, ամսաթիվը, ստորագրությունը)
______________________________________________________________
______________________________________________________________
(նշում պատասխանատու անձի ստորագրելուց հրաժարվելու կամ այն ուշ ստանալու մասին)
Հավելված N 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2008 թվականի
________ -ի
N___-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
N 000000 _______ ___________ 200 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N _______
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես ______________________________________________________________
(տեսուչի պաշտոնը, անունը, ազգանունը)
ուսումնասիրելով ______________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
(տեղեկություններ խախտում կատարած անձի մասին՝ անձի անունը, ազգանունը, հասցեն)
ստուգման վերաբերյալ ներկայացված նյութերը ____________________________________
_________________________________________________________________
(թվարկել)
հաստատեցի _________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
(նշել իրավախախտումները, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքները)
որոնց համար սահմանված է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածի
համաձայն որոշեցի _____________________________________________________
_________________________________________________________________
________________________________________ -ի
(իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները)
նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ ______________ կամ _______________
մեքենաներ վարելու իրավունքից զրկում _____________ _____ ժամկետով:
Տուգանքը ենթակա է մուծման բանկային բաժանմունք ______________________________
_________________________________________________
(բանկային բաժանմունքի անվանումը, հաշվեհամարը)
տուգանքի մուծման անդորրագրի բնօրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտե-
սության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն,
____________________
(հեռախոսահամարը)
Տուգանքը 15-օրյա ժամկետում չմուծելու դեպքում այն գանձվում է օրենքով սահմանված կարգով:
_________________________________________________________________
(տուգանքը նշանակողի պաշտոնը, անունը, ազգանունը)
Որոշումը կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում՝ համաձայն Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածի:
Որոշումը՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքի 283-րդ հոդվածի
հայտարարվեց ________________________________________________________
(ամիսը, ամսաթիվը)
Որոշումը կազմվում է 1 օրինակից, բնօրինակը տրվում է կատարման, պատճենի 1 (մեկ) օրինակը
հանձնվում է խախտում կատարող անձին և 1 (մեկ) օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական
տեսչությունում:
Որոշումը ստացա ______________________________________________________
_________________________________________________________________
(անունը, ազգանունը, ամիսը, ամսաթիվը)
_________________________________________________________________
(նշում որոշումը ստանալուց հրաժարվելու կամ այն ուշ ստանալու մասին, անունը, ազգանունը, ամիսը,
ամսաթիվը, ստորագրությունը)
_________________________________________________________________
(նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու մասին, ամսաթիվը, անդորրագրի համարը)