ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
21 հուլիսի 2008 թ.
ք. Երևան N 08-204-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 21.07.08թ. կայացած նիստի)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Կույումջյան եղբայրներ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0685 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Գրիգ-Ս Քամփնի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0684 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը.
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(21.07.2008 թ. հր. N 08-204-Լ)
Հ/Հ Ֆիզիկական
անձ (անուն, ազգանուն)
իրավաբա-
նական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,
գտնվելու վայրը Լիցեն-
զիայի համարը Լիցենզիան
տալու
ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գը-
րանց-
ման հա-
մարը Գործու-
նեության
տեսակը Գործու-
նեության իրակա-
նացման վայրը Գործո-
ղության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղե-
կու-
թյուն-
ներ
1 «Կույումջյան Եղբայրներ» ՍՊԸ Ք. Երևան, Բագրա-
տունյաց 17 շ., բն. 77 ԱԳN0685 19.07.07 թ. 02236415 681 Ռիելթո-
րական
գործու-
նեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն
2 «Գրիգ-Ս Քամփնի» ՍՊԸ Ք. Երևան, Մաշտոցի 54 ԱԳN0684 19.07.07 թ. 01551904 680 Ռիելթո-
րական
գործու-
նեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով