Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ՌԻԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ՌԻԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 3 հոկտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Գ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին 2000 թվականի մարտի 15-ին Ռիգայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Պողոսյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Կոնվենցիայի ստորագրման նպատակն է հարկային բնագավառում Կողմերի ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը պաշտպանելու` կրկնակի հարկումը բացառելու, հարկերի վճարումից խուսափելը կանխելու և հարկային խտրականություն թույլ չտալու միջոցով զարգացնել և ամրապնդել Կողմերի միջև տնտեսական, գիտական, տեխնիկական ու մշակութային համագործակցությունը:

Նախատեսված է, որ կոնվենցիայի դրույթները կկիրառվեն միայն պայմանավորվող երկու պետությունների ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, ինչպես նաև` ուղղակի հարկերի առնչությամբ:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է միջոցներ ձեռնարկել մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց կրկնակի հարկումը բացառելու, հարկերի վճարումից խուսափելը կանխելու և հարկային խտրականություն թույլ չտալու, մյուս Կողմի իրավասու մարմինների հետ կոնվենցիայով նախատեսված գործողությունների փոխհամաձայնեցումն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու ուղղությամբ:

Կոնվենցիայի մի շարք հոդվածներով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է նաև ֆինանսական պարտավորություններ` մյուս Կողմի իրավաբանական անձանց իրականացրած գործունեության արդյունքում ստացված եկամուտներից շահութահարկ, միջազգային օդային փոխադրումներից Հայաստանի Հանրապետության տարածքում մյուս Կողմի ձեռնարկության ստացած շահույթից հարկեր չգանձելու և եկամտահարկի գծով մի շարք արտոնություններ տրամադրելու ուղղությամբ:

Կոնվենցիայի առանձին հոդվածներով տրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացված եկամուտների առանձին տեսակների բնորոշումներն ու դրանց հարկման առաջնայնությունները:

Կոնվենցիայով նախատեսված են նաև դրույթներ հնարավոր վեճերի լուծման ընթացակարգի, ինչպես նաև կոնվենցիայի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Կողմերի միջև ստորագրվել է կոնվենցիային կից Արձանագրություն, որում մասնավորեցված են ռեզիդենտներին և ձեռնարկատիրական շահույթին վերաբերող առանձին դրույթներ:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորություններն իրենց բնույթով բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 հոդվածի երրորդ մասի և 9 հոդվածի դրույթներից` Կողմերի տնտեսավարող սուբյեկտներին ապահովելով տնտեսական գործունեության ազատություն և ազատ տնտեսական մրցակցություն, ինչպես նաև ապահովում են միջպետական փոխշահավետ հարաբերությունների հաստատում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին 2000 թվականի մարտի 15-ին Ռիգայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

սահմանադրական դատարանի

նախագահ Գ. Հարությունյան

3 հոկտեմբերի 2000 թվականի

ՍԴՈ-259

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։