Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-08-14-ից մինչև 2010-10-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-10-01Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2318-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 31.07.08 N 809-Ն)

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հետևյալ թվաքանակը`

ընդհանուր

թվաքանակ փրկարարական ծառայողներ քաղաքացիական ծառայողներ տեխնիկական սպասարկող անձնակազմ

Հայաստանի փրկարար ծառայություն 3766 3294 279 193

այդ թվում`

Պետական հրդեհային տեսչություն 177 - 162 15:

(1-ին կետը փոփ. 31.07.08 N 809-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը, ծառայության ներկայացրած հայտի հիման վրա, հատկացնել անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ` 282 փրկարարական ծառայողի և 22 տեխնիկական սպասարկող անձնակազմի պահպանման համար:

(2-րդ կետը փոփ. 31.07.08 N 809-Ն)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հաստիքային պաշտոնների ցուցակը հաստատում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը:

(3-րդ կետը փոփ. 31.07.08 N 809-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։