Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

5 օգոստոսի 2008 թ.

N 5

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների նախարարության 2002թ. փետրվարի 7-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 02/194 հրամանով հաստատված` ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգով չի պարզաբանվում «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության և այդ ռեժիմով արտահանված ապրանքների օտարման գործարքներին վերաբերվող ձեռքբերումների մասով հաշվանցվող գումարների ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլման կարգը` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառությունը արտացոլվում է «ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքների շրջանառություն» տողում («8 Ա» տողում): «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության ԱԱՀ-ի հաշվարկի «8 Ա» տողում արտացոլելու հանգամանքը (փաստը) հիմք չէ հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ և (կամ) 27-րդ հոդվածներին համապատասխան պակասեցնելու (նվազեցնելու) համար: Այսինքն` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության մասով ԱԱՀ-ի հաշվարկի «16.2 Բ» տողում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտում (պակասեցում) չի կատարվում:

2. «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների օտարման գործարքների իրականացման համար ներմուծված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարների դուրս գրած հարկային հաշիվներում առանձնացված և օրենքի համաձայն հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետք է արտացոլվեն ԱԱՀ-ի հաշվարկի համապատասխանաբար` 15-րդ և 16-րդ տողերում:

3. Օրենքով սահմանված կարգով իրականացվող հաշվանցումների արդյունքում սույն պարզաբանման 2-րդ կետում նշված կարգով ԱԱՀ-ի հաշվարկի 15-րդ և 16-րդ կետերում արտացոլված գումարները (կամ դրանց մասը, եթե օրենքին համապատասխան կատարվել են հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների պակասեցումներ կամ առկա է եղել ԱԱՀ-ի կրեդիտային շրջանառություն), ԱԱՀ-ի հաշվարկների արդյունքում, ներառվում են ԱԱՀ-ի դեբետային մնացորդում:

ՀՀ ԿԱ հարկային պետական

ծառայության պետ Վ. Բարսեղյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։