Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2008 թվականի N 813-Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման և Եվրասիական զարգացման բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ` բանկ) ստեղծման մասին 2006 թվականի հունվարի 12-ին ստորագրված համաձայնագրին (այսուհետ` համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության միանալու փուլում աշխատանքները համակարգելու, բանկի հետ համագործակցության, ինչպես նաև համատեղ միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու ներպետական ընթացակարգերի ավարտից հետո 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումար հատկացնելու վերաբերյալ:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ հայտագիրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. օգոստոսի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հուլիսի 31-ի N 813-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Բ. Գյուլումյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Ն. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ

Հ. Ծպնեցյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ

Գ. Մայիլյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչության պետ

Մ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության բաժնի պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։