Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-01-01-ից մինչև 1998-12-31։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործել է մինչև 1998-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 11. Մաքսավճար

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մաքսային ձևակերպումներ կատարելու համար հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ, բացառությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 7102, 7113 19, 7114 19 և 7116 20 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակների, որոնց մաքսային ձևակերպումների համար մաքսավճարը գանձվում է 25 հազար դրամի չափով` անկախ հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքից:

Մաքսավճարից ազատվում են`

- Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի և նվիրատվությունների հաշվին, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները և այլ առարկաները.

- ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները.

- ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից ներմուծվող ապրանքները և այլ առարկաները` օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում:

Մաքսավճար չի գանձվում 1999 թվականի հունվարի 1-ից»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։