ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 541-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների` 2008/2009 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների, տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների անվճար ուսուցմամբ հաստատված տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների` կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հունիսի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 541-Ն որոշման
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ` ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ՝ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասիչը Մասնագիտությունը Տեղը
1 2 3
I. Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն
0515 Զարդակիրառական արվեստ 130
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20
0904 Օգտակար հանածոների հարստացում 20
1003 Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 20
1007 Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում 20
1105 Մետաղների մշակման տեխնոլոգիա` ճնշմամբ 20
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 120
1210 Մետաղների մեխանիկական մշակում` հաստոցների և գծերի վրա 40
2009 Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում 20
2203 Համակարգիչների շահագործում 100
2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 80
2311 Հասարակական սնունդ 265
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 370
2402 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում 20
2704 Գինեգործություն և հյութերի արտադրություն 20
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 60
2901 Վերամբարձ տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում 20
2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 40
2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 80
2912 Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 60
3112 Գյուղացիական տնտեսության կազմակերպում 40
Ընդամենը 1585
II. Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն
2203 Համակարգիչների շահագործում 20
2604 Անտառային տնտեսություն 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 60
Ընդամենը 100
III. Երևանի քաղաքապետարան
0515 Զարդակիրառական արվեստ 120
0601 Հաշվետարություն 20
0604 Բանկային գործ 20
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20
2014 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա 20
2203 Համակարգիչների շահագործում 20
2311 Հասարակական սնունդ 40
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 40
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 20
Ընդամենը 320
IV. Հայաստանի Հանրապետության
Արագածոտնի մարզպետարան
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 20
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 20
2901 Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20
3112 Գյուղացիական տնտեսության կազմակերպում 20
Ընդամենը 100
V. Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզպետարան
0515 Զարդակիրառական արվեստ 80
2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 20
2311 Հասարակական սնունդ 20
Ընդամենը 120
VI. Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզպետարան
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20
Ընդամենը 40
VII. Հայաստանի Հանրապետության
Գեղարքունիքի մարզպետարան
1002 Էլեկտրասարքավորումների արտադրություն 20
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20
Ընդամենը 60
VIII. Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզպետարան
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 20
2203 Համակարգիչների շահագործում 20
2311 Հասարակական սնունդ 20
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 40
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 20
Ընդամենը 140
IX. Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարան
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20
2809 Կարի արտադրություն 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20
Ընդամենը 60
X. Հայաստանի Հանրապետության
Լոռու մարզպետարան
0515 Զարդակիրառական արվեստ 20
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 20
2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 20
Ընդամենը 60
(հավելվածը փոփ., լրաց. 14.08.08 N 883-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 541-Ն որոշման
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասիչը Մասնագիտությունը Տեղը
1 2 3
I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
0202 Սոցիալական ապահովության կազմակերպում 11
0205 Սոցիալական աշխատանք 5
0207 Թարգմանություն և գործավարություն 39
0208 Թարգմանություն և մաքսավարություն 14
0209 Թարգմանություն և արխիվավարություն 6
0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում 21
0301 Հայոց և օտար լեզուների դասավանդում 7
0302 Հայոց լեզվի դասավանդում 77
0303 Ռուսաց լեզվի դասավանդում 38
0304 Օտար լեզվի դասավանդում 19
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 26
0308 Մասնագիտական ուսուցում (ըստ ճյուղերի) 7
0312 Դասավանդում տարրական դասարաններում 100
0313 Նախադպրոցական կրթություն 41
0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 120
0502 Երգեցողություն 60
0503 Երգչախմբավարություն (երգչախմբային դիրիժորություն) 9
0504 Երաժշտության տեսություն 3
0512 Գեղանկարչություն 35
0513 Քանդակագործություն 8
0514 Դիզայն (ըստ ճյուղերի) 40
0515 Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 24
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) 205
0602 Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի) 31
0603 Ֆինանսներ (ըստ ճյուղերի) 29
0604 Բանկային գործ 16
0606 Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի) 5
0607 Շուկայաբանություն (ըստ ճյուղերի) 15
0608 Առևտուր (ըստ ճյուղերի) 4
0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) 4
0902 Բաց լեռնային աշխատանքներ 15
1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 20
1705 Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 25
1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների
և սարքավորումների շահագործում 10
1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 5
1801 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 15
2004 Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր 15
2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
(ըստ ճյուղերի) 20
2015 Փոստային կապ 10
2103 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 15
2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 20
2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 86
2204 Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում 5
2301 Սպասարկման կազմակերպում 20
2302 Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 25
2307 Զբոսաշրջություն 20
2311 Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում 15
2312 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ 6
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
(ըստ փոխադրամիջոցների տեսակների) 49
Կենսաքիմիա 5
2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 10
2702 Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա 5
2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն 5
2708 Մսի և մսամթերքի տեխնոլոգիա 5
2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 5
2711 Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա 20
2808 Հագուստի մոդելավորում և նախագծում 38
2809 Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 20
2901 Ճարտարապետություն 2
2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 10
2905 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում 10
2912 Ջրամատակարարում և ջրահեռացում 5
2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի
էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում 10
2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում
և շահագործում 10
3101 Հողաշինարարություն 5
3204 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների
արդյունավետ օգտագործում 5
3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում
(սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի) 4
Պահուստային տեղեր 109
Ընդամենը 1698
II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
0402 Մանկաբարձական գործ 54
0405 Դեղագործություն 44
0406 Քույրական գործ 137
0415 Քույրական գործի կազմակերպում 20
Պահուստային տեղեր 5
Ընդամենը 260
III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) 2
0602 Մենեջմենթ (կառավարում) (ագրարային ճյուղում ) 67
0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) 40
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
(ըստ տրանսպորտի տեսակների) 45
2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն 10
2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն 10
2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 10
2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 10
2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 12
2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 15
2906 Հիդրոտեխնիկական շինարարություն 10
3101 Հողաշինարարություն 15
3102 Գյուղատնտեսագիտություն 20
3104 Անասնաբուժություն 30
3105 Մեղվաբուծություն 10
3106 Գյուղատնտեսության մեքենայացում 13
3114 Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում 13
3205 Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն 13
Պահուստային տեղեր 5
Ընդամենը 350
IV. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 10
0502 Երգեցողություն 16
0505 Էստրադայի երաժշտարվեստ 2
0506 Պարարվեստ 30
0507 Դերասանական արվեստ 2
0509 Ռեժիսուրա (ըստ տեսակների) 4
0514 Դիզայն (ըստ ճյուղերի) 4
0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն 4
2019 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում 4
Պահուստային տեղեր 3
Ընդամենը 79
V. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) 10
1001 Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր 10
2102 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և ավտոմատացում 10
2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 8
Պահուստային տեղեր 5
Ընդամենը 43
VI. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարություն
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 70
Պահուստային տեղեր 3
Ընդամենը 73
VII. Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 5
2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 5
2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում 5
Ընդամենը 15
(հավելվածը փոփ., խմբ. 14.08.08 N 883-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան