Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ N 08-240-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

11 օգոստոսի 2008 թ.

ք. Երևան N 08-240-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 11.08.08թ. կայացած նիստի)

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Գործարար Մելիք» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N0691 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Սիլուետ Դիզայն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N0693 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ամրան Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N0692 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(11.08.2008 թ. հր. N 08-240-Լ)

Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,

Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի

վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ

1 «Գործարար Մելիք» ՍՊԸ ք. Արմավիր, Հանրապետության 21շ. ԱԳ N0691 09.08.07թ. 04418705 687 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

2 «Ամրան Ռիելթի» ՍՊԸ Կոտայքի

մ-զ, գ. Արամուս ԱԳ N0692 09.08.07թ. 03530824 688 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

3 «Սիլուետ Դիզայն» ՍՊԸ ք. Երևան, Կոնդի 1-ին թ., 44 տ. ԱԳ N0693 09.08.07թ. 02580483 689 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։