«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 օգոստոսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11208236
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
17 հուլիսի 2008 թ.
ք. Երևան թիվ 11-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՐՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 1410-Ն որոշման 3-րդ կետի.
Հրամայում եմ`
1. Հաստատել.
1) զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելված 1-ի,
2) նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելված 2-ի,
3) զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պետական կենտրոնացված հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելված 3-ի,
4) զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման քարտի ձևը՝ համաձայն հավելված 4-ի,
5) նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման քարտի ձևը՝ համաձայն հավելված 5-ի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` մինչև 2008 թվականի հոկտեմբերի 15-ը ապահովել սույն հրամանի 1-ին կետով հաստատված մատյանների ու քարտերի տպագրումը՝ համաձայն Ճանապարհային ոստիկանության ներկայացրած քանակների:
3. Ճանապարհային ոստիկանության պետին`
1) սույն հրամանի 1-ին կետով հաստատված մատյաններն ու քարտերը գործածության մեջ դնել 2009 թվականի հունվարի 1-ից,
2) մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ենթակա անձնակազմի հետ կազմակերպել սույն հրամանով հաստատված մատյանների վարման ու քարտերի լրացման կարգերի ուսուցման դասընթացներ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 28-ի «Ներքին գործերի մարմիններում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 603-Ն հրամանը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Ոստիկանության
գեներալ-մայոր
Ա. Սարգսյան
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2008 թվականի հուլիսի 17-ի
թիվ 11-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Մ Ա Տ Յ Ա Ն
ԶՈՀԵՐՈՎ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ___ ________20___թ.
Ավարտված է ___ _______20___թ.
(Կազմի հակառակ երեսին)
Ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանի վարման ընդհանուր կանոնները
1. Մատյանում լրացվում են վարչական տարածքում տեղի ունեցած զոհերով և վիրավորներով բոլոր ՃՏՊ-ների տվյալները:
2. Մատյանը պետք է թելակարված լինի, իսկ էջերը` համարակալված:
Հ/հ Դիմումը կամ
հաղորդումը որտեղից է
ստացվել, ստանալու
օրը, ամիսը, տարին,
ժամը, րոպեն Պատահարի
տեսակը Տվյալներ պատահարին
մասնակից տրանսպորտային
միջոցների մասին (մակնիշը,
հաշվառման համարանիշը) Վարորդների
անունը, ազգանունը,
ծննդյան թիվը,
բնակության և
աշխատանքի
վայրը
Պատահարի կարճ
նկարագրությունը
(վայրը, ժամանակը) Վարորդների անունը, ազգանունը,
ծննդյան թիվը, բնակության և
աշխատանքի վայրը ՃՏՊ-ի հաշվառման
քարտը լրացնելու օրը,
ամիսը, տարին
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2008 թվականի հուլիսի 17-ի
թիվ 11-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Մ Ա Տ Յ Ա Ն
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ___ ________20___թ.
Ավարտված է ___ _______20___թ.
(Կազմի հակառակ երեսին)
Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանի վարման ընդհանուր կանոնները
1. Մատյանում լրացվում են վարչական տարածքում տեղի ունեցած նյութական վնասով բոլոր ՃՏՊ-ների տվյալները (անկախ վնասի չափից):
2. Մատյանը պետք է թելակարված լինի, իսկ էջերը` համարակալված:
Հ/հ Դիմումը կամ հաղորդումը
որտեղից է ստացվել, ստանալու
օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն Պատահարի
տեսակը Տվյալներ պատահարին
մասնակից տրանսպորտային
միջոցների մասին (մակնիշը,
հաշվառման համարանիշը)
Պատահարի կարճ
նկարագրությունը
(վայրը, ժամանակը) Տուժածների անունը,
ազգանունը, ծննդյան
թիվը, բնակության և
աշխատանքի վայրը Ու՞մ հաղորդված
ՃՏՊ-ի մասին
Հաղորդելու ժամը,
րոպեն Պատահարի
հաշվառման
քարտի
ուղարկման օրը,
ամիսը, տարին,
ելքի համարը
Հավելված 3
ՀՀ ոստիկանության պետի
2008 թվականի հուլիսի 17-ի
թիվ 11-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Մ Ա Տ Յ Ա Ն
ԶՈՀԵՐՈՎ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ___ ________20___թ.
Ավարտված է ___ _______20___թ.
(Կազմի հակառակ երեսին)
Ճանապարհատրանսպորտային պատահարների կենտրոնացված հաշվառման մատյանը լրացնելու կարգը
1. Մատյանը պետք է լինի թելակարված, իսկ էջերը` համարակալված:
2. Մատյանում լրացվում են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած զոհերով և վիրավորներով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալները:
3. «Օր, ամիս» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման օրը և ամիսը:
4. «Ժամը» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի ժամը:
5. «Տարածքը» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` ըստ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից սպասարկվող վարչական տարածքների:
6. «Տրանսպորտային միջոցների տվյալներ» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից տրանսպորտային միջոցի տվյալները` ըստ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ հաղորդագրությունների:
7. «ՃՏՊ-ի տեսակը» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի տեսակը` ըստ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման քարտի համապատասխան բաժնի թվային ցուցիչների:
8. «Զոհ» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված անձանց թիվը:
9. «Վիրավոր» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված անձանց թիվը:
10. «Քարտի ստացման օրը» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման քարտի ստացման օրը, ամիսը, տարին:
11. «Քարտի համարը» սյունակում լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման քարտի հերթական համարը` ըստ վարչական տարածքների:
12. «Լրացուցիչ տեղեկություններ» սյունակում լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարին առնչվող այնպիսի տեղեկություններ, որոնք արտացոլված չեն մատյանի մյուս սյունակներում (օրինակ` պատահարը տեղի ունենալու օրը, եթե այն հաշվառվում է մեկ այլ օր, կամ պատահարը պետական վիճակագրական հաշվառումից հանելու վերաբերյալ գրառումներ և այլն):
Հ/հ Օր, ամիս ՃՏՊ-ի ժամը Տարածքը Տրանսպորտային
միջոցների տվյալներ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
Հ/հ ՃՏՊ-ի տեսակը Զոհ Վիրավոր Քարտի
ստացման օրը Քարտի
համարը Լրացուցիչ
տեղեկություններ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
Հավելված 4
ՀՀ ոստիկանության պետի
2008 թվականի հուլիսի 17-ի
թիվ 11-Ն հրամանի
Էջ 1, 2
Զոհերով ԵՎ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման քարտ
Հավելված 5
ՀՀ ոստիկանության պետի
2008 թվականի հուլիսի 17-ի
թիվ 11-Ն հրամանի
Էջ 1, 2
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման քարտ