Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-09-11-ից մինչև 2009-12-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-12-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 12408189

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

6 հունիսի 2008 թ.

ք. Երևան N 06-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Սահմանել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը` համաձայն հավելվածի:

Վ. Բարսեղյան

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական ծառայության պետի

2008 թ. հունիսի 6-ի N 06-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման կարգը:

2. Գանգատարկման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային ծառայության վերադաս հարկային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից` պահպանելով հետևյալ համամասնությունները`

1) 4 իրավաբան անդամ` առաջարկված իրավաբանական վարչության պետի կողմից,

2) 1 անդամ` առաջարկված հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչության պետի կողմից,

3) 1 անդամ` առաջարկված հարկային վարչարարության կատարելագործման վարչության պետի կողմից,

4) 1 անդամ` առաջարկված oպերատիվ-հետախուզության վարչության պետի կողմից,

5) 1 անդամ` առաջարկված Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության պետի կողմից:

Գանգատարկման հանձնաժողովի նախագահը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից` հարկային մարմնի ղեկավարի տեղակալների թվից:

Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:

(2-րդ կետը փոփ. 22.07.08 N 09-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետի «ա»-ից «դ» ենթակետերով սահմանված կարգով առաջարկվող անձինք`

1) պետք է ունենան հարկային ծառայության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ իրենց մասնագիտական ոլորտում գիտական աստիճան և մեկ տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ,

2) նշանակման ժամկետին նախորդող երկու տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինեն կարգապահական պատասխանատվության:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում են առաջարկություն Գանգատարկման հանձնաժողովի անդամի թեկնածուի վերաբերյալ` համապատասխան անդամի համար նախատեսված ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ:

Գանգատարկման հանձնաժողովի անդամը, բացառությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի, նշանակվում է 2 տարի ժամկետով:

Առաջին անգամ Գանգատարկման հանձնաժողովի անդամները նշանակվում են հետևյալ համամասնությամբ`

1) իրավաբանական վարչության պետի կողմից առաջարկված 2 իրավաբան անդամ` 2 տարի ժամկետով,

2) հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչության պետի կողմից առաջարկված 1 անդամ` 2 տարի ժամկետով,

3) Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության պետի կողմից առաջարկված 1 անդամ` 2 տարի ժամկետով,

4) իրավաբանական վարչության պետի կողմից առաջարկված 2 իրավաբան անդամ` 1 տարի ժամկետով,

5) հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության պետի կողմից առաջարկված 1 անդամ` 1 տարի ժամկետով,

6) oպերատիվ-հետախուզության վարչության պետի կողմից առաջարկված 1 անդամ` 1 տարի ժամկետով:

(4-րդ կետը փոփ. 22.07.08 N 09-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են Գանգատարկման հանձնաժողովի անդամի թեկնածուի ծառայողական բնութագիրը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային oրենսդրության ու հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:

6. Նախքան սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալը` հարկային մարնի ղեկավարը Գանգատարկման հանձնաժողովի նոր անդամ է նշանակում գործող անդամի հարկային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հիմնավորմամբ, հարկային ծառայության Գանգատարկման հանձնաժողովի անդամը հարկային մարմնի ղեկավարի կողմից կարող է փոխարինվել նույն ստորաբաժանման վերոնշյալ կարգով սահմանված պահանջների բավարարող մեկ այլ հարկային ծառայողով:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում Գանգատարկման հանձնաժողովի նոր անդամի թեկնածությունն առաջարկվում է սույն կարգով` նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։