Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-09-13-ից մինչև 2018-04-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 5-րդ կետերը.

2) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով՝

«12. Պետական եկամուտների կոմիտե»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2008 թ. օգոստոսի 20

Երևան

ՆՀ-226-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։