Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2008 թվականի N 929-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգի՝

ա. 6-րդ կետում «2-ական» բառը փոխարինել «3-ական» բառով,

բ. 8-րդ կետում «9» թիվը փոխարինել «10» թվով.

2) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի՝

ա. 36-46-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 36. Երևանի քաղաքապետարան 17 7 10

37. ՀՀ Արագածոտնի մարզպետարան 8 4 4

38. ՀՀ Արարատի մարզպետարան 8 5 3

39. ՀՀ Արմավիրի մարզպետարան 8 5 3

40. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 7 4 3

41. ՀՀ Լոռու մարզպետարան 9 5 4

42. ՀՀ Կոտայքի մարզպետարան 7 4 3

43. ՀՀ Շիրակի մարզպետարան 8 4 4

44. ՀՀ Սյունիքի մարզպետարան 8 4 4

45. ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 8 5 3

46. ՀՀ Տավուշի մարզպետարան 7 4 3

»,

բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ընդամենը 1665 650 1015

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. օգոստոսի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։