Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2008 թվականի N 664-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող` Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի կառավարման խորհուրդ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. օգոստոսի 27

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թ.

օգոստոսի 27-ի N 664-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2007 թ.

հունիսի 2-ի N 369-Ն որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ա. Սհոյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Ս. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական

Ա. Մնացականյան - Երևանի քաղաքապետի խորհրդական

Դ. Դանիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ա. Բարսեղյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության հաշվառման, գրանցման և համակարգման բաժնի պետ

Կ. Գևորգյան - «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն

Ա. Բախտամյան - «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։