Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2008 թվականի N 976-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 28-ի N 976-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի Արտադրանքի բնութագիրը

0407 00 Թռչնի ձու

110100 Ալյուր

1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)

1516, 1517 Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին

1604-1605 Պատրաստի սննդամթերք՝ ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից

1701, 1702 90, 1703, 1704 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն կակաո չպարունակող

1805 00 000, 1806 Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք

1901 10 000 Մանկական սնունդ

1902-1905 (բացի 1905 90 300-ից) Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն

2001-2008 (բացի 2002 90-ից, 2007 99-ից) Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից

2101 - 2104 Տարբեր սննդամթերք, խմորիչ

2201 - 2209 00 (բացի 2202 90 100-ից, 2203 00-ից, 2208 20 120-ից, 2208 20 400-ից, 2208 20 620-ից, 2208 20 890-ից) Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2501 00 91 Կերակրի աղ

2707, 2710 (բացի 2710 11 410-ից, 2710 11 450-ից, 2710 11 490-ից, 2710 19 410-ից) Նավթամթերք և յուղեր

3303 00-3306, 3307 10 000, 3307 20 000 Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ

4014 90 100 Մանկական ծծակներ

6810 91 Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ բետոնից ամրանավորված կամ չամրանավորված

9018 31 100 Ներարկիչներ պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։