ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2008 թվականի N 959-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 17-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գույքը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը հանձնելուց հետո դրանից առանձնացնել սույն որոշման հավելվածում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. սեպտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 28-ի N 959-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը, վազուրդը (կմ, պկ) Գույքի
համարը Արժեքը
(դրամ)
1. Երևան-Արաբկիր վազուրդի քարե կամուրջ 2 կմ + 568 պկ 20020550 568515
2. Երևան-Արաբկիր վազուրդի քարե կամարային կամուրջ 5 կմ + 830 պկ 20020550 682215
3. Երևան-Արաբկիր վազուրդի քարե կամարային կամուրջ 6 կմ + 028 պկ 20020550 4478625
4. Երևան-Արաբկիր վազուրդի քարե խողովակ (տրուբա) --- 20020607 430755
5. Երևան-Արաբկիր վազուրդի երկաթբետոնե ուղեանց (պուտեպրովոդ) 1 կմ +732 պկ 20020629 2323455
6. Երևան-Արաբկիր վազուրդի երկաթբետոնե կամուրջ --- 20020549 2955
Ընդամենը 8486520
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան