Գլուխ III · ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 22. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 22. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
1. Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցումը կարող է դադարեցվել (և արժեթուղթը ապացուցակվել) Կենտրոնական բանկի որոշումներին և ֆոնդային բորսայի կանոններին համապատասխան:
2. Արժեթղթի գրանցումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թողարկողն ազատվում է սույն օրենքի IV գլխով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների կատարումից:
(22-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)