Գլուխ V · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Հոդված 51. Արժեթղթերի պարտադիր ցուցակումը
Հոդված 51. Արժեթղթերի պարտադիր ցուցակումը
Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի որոշակի պայմանների և չափանիշների համապատասխանող հաշվետու թողարկողների արժեթղթերի համար սահմանել ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակելու պահանջ:
(51-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)