Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-09-26-ից մինչև 2008-11-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-11-13Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10205107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 փետրվարի 2005 թ.

ք. Երևան թիվ 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության

գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը (հավելված N 1)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 24.05.2004 թ. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» թիվ 67-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Դ. Հարությունյան

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2005 թվականի փետրվարի 17-ի

թիվ 15-Ն հրամանով

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

Պաշտոնների դասակարգումը ըստ խմբերի Հարկադիր կատարման ծառայության պաշտոնը Գլխավոր և առաջատար խմբերին հավասարեցված պաշտոններ

Գլխավոր խմբի պաշտոններ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի oգնական Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի oգնական Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի պետ

Առաջատար խմբի պաշտոններ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների գրասենյակի պետ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժանմունքի պետ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների հաշվապահության ավագ հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի առաջատար խորհրդատու

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի հաշվապահ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի արխիվարիուս Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող

(Հավելված N 1 խմբ. 05.10.06 N 190-Ն, 21.07.08 N 71-Ն, լրաց. 25.08.08 N 114-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։