Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 31-րդ հոդվածի վերջին պարբերությունը «պարտավորություն» բառից հետո լրացնել «կամ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերող անձը սույն օրենքի 28.4-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից» բառերով: