Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2008 թվականի N 701-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և

բնական պաշարների նախարարության աշխատակազմ 223 5 -

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ 106 5 -

առանձնացված ստորաբաժանումներ`

Էներգետիկայի պետական տեսչություն 51 1 -

Երկրաբանամարկշեյդերական վերահսկողության

պետական տեսչություն 25 1 -

Կոնցեսիոն գործակալություն 16 - -

Օգտակար հանածոների պաշարների

գործակալություն 11 1 -

Երկրաբանական գործակալություն 14 1 - »:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պահպանման ծախսերի ավելացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։