Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 660-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 օգոստոսի 2008 թ.

ք. Երևան N 660-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐԿ ՆՈՒՌ ԱՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ BC ԿԱՐԳԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ B, D, E ԿԱՐԳԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «ԱՐԿ ՆՈՒՌ ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 120 տեղով` BC կարգի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա:

2. «ԱՐԿ ՆՈՒՌ ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման հայտը մերժել B, D, E կարգերի մասով` ուսումնամեթոդական ապահովվածության պահանջները ապահովված չլինելու պատճառով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

Նախարար` Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։