Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-10-02-ից մինչև 2013-01-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-01-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 249-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայության համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 9

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 2-ի N 249-Ն որոշման

Ձ Ե Վ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների, ինչպես նաև պետական հրդեհային տեսչության աշխատողների համազգեստի ձևը:

(1-ին կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն)

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30x30մմ կոկարդ` Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

2.2. Կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:

2.3. Բրդյա վերարկու

Մուգ կապույտ գույնի, հանովի կարակուլե օձիքով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով ներքևի մասում և ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:

2.4. Տաբատ` կիսաբրդյա

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան կափույրով: Կողքերին` 2 լայն 25 մմ կարմիր և նարնջագույն գունաժապավեններ:

2.5. Վերնաշապիկ

Դեղին գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

2.6. Փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով և զինանշանով:

2.7. Գոտի

Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30X50մմ մետաղյա ճարմանդով:

2.8. Կոշիկներ

Սև գույնի, բնական կաշվից:

2.9. Ձեռնոցներ

Սպիտակ գույնի:

III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

3.1. Գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30մմ կոկարդ` Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

3.2. Կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 14 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ:

3.3. Ամառային կարճ կիսասեզոնային կիսաբաճկոն և տաբատ` մուգ կապույտ գույնի

Բամբակյա, ազատթող, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի վրադիր թեք գրպաններ են, առանց կափույրի: Երկարաթև, թևերի ներքևի մասում 3 սմ լայնությամբ երիզ է, որն ամրացվում է կոճակով:

Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

3.4. Տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

3.5. Վերնաշապիկ` կարճաթև, սպիտակ գույնի

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

3.6. Վերնաշապիկ` երկարաթև, դեղին գույնի, հանովի ուսանշաններով

Դեղին բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

3.7. Փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով, Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշով:

3.8. Կաշեգոտի

50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

3.9. Ականջակալներով գլխարկ՝ ոչխարի մորթուց

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց: Ականջակալները գլխավերևում ամրացվում են 2 ոսկեգույն կոճակով: Թասակը` 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշը:

3.10. Կիսավերարկու` ձմեռային

Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում և ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն: Թևերի ներքևի մասում, կենտրոնում ուղղաձիգ շարված են 3 կոճակ:

3.11. Շարֆ` կապույտ գույնի

Կապույտ կիսաբրդյա կտոր` 125սմx24 սմ չափսի:

3.12. Կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից:

3.13. Կիսաճտքավոր կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

3.14. Երկարաճիտք կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով:

3.15. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր

Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:

3.16. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր

Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

3.17. Գլխարկ

Մորթե մուգ կապույտ գույնի:

3.18. Օձիք

Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):

3.19. Ձեռնոց` սև գույնի

Հնգամատ, խիտ բրդյա գործվածքից:

3.20. Կարճ կիսասեզոնային բաճկոն և տաբատ` մուգ կապույտ գույնի

Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսպատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի:

3.21. Վերարկու` ձմեռային

Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն, ազատթող: Երկշերտ օձիքով: Գոտիով:

3.22. Վերնաշապիկ` կարճաթև, տոնական

Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ: Ուսերից մինչև գոտին կենտրոնական մասում կարված է 1 սմ լայնությամբ կարմիր ժապավեն:

3.23. Վերնաշապիկ` երկարաթև, տոնական

Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ: Ուսերից մինչև գոտին և թևերին կենտրոնական մասում կարված է 1սմ լայնությամբ կարմիր ժապավեն:

IV. ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

4.1. Կիտել` ամենօրյա, ուսանշաններով և կիսաշրջազգեստ

Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր, ուսանշանները` հանովի: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

4.2. Գլխարկ` ամենօրյա

Մուգ կապույտ գույնի, տաք ներդիրներով:

4.3. Վերարկու` ձմեռային

Մահուդից, տաք ներդիրներով, երկարությունը` գետնից 29 սմ բարձր, 3 կոճակով, ուսանշանները` հանովի: Գրպանները ներկարված: Թիկունքամասը կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելեֆակարերով, որոնք գոտկամասում միացված են գոտիով:

4.4. Կիտել` տոնական ուսանշաններով

Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ:

4.5. Վերնաշապիկ` կարճաթև, սպիտակ գույնի

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

4.6. Վերնաշապիկ` երկարաթև, դեղին գույնի, հանովի ուսանշաններով

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

4.7. Կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից:

4.8. Կիսաճտքավոր կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

4.9. Երկարաճիտք կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով:

V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

5.1. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար

Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշն է: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:

5.2. Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: Կրծքամասը և թիկունքը` դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:

5.3. Փրկարարի թիկնոց` ներդիրով

Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:

5.4. Փրկարարի կիսակոմբինիզոն

Տաք ներդիրով: Կիսակոմբինիզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:

5.5. Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկաներ)

Էլաստիկ, կիսաբրդյա նյութերից, արհեստական և բնական մորթիներով պատված ականջակալներով:

5.6. Փրկարարի ձմեռային կոշիկներ

Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:

5.7. Փրկարարի ձմեռային համազգեստ

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում` 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը` լայն մանժետներով:

5.8. Փրկարարի ժիլետ` առանց թևերի

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թիկունքին լուսարձակող ժապավեններով:

5.9. Մայկա

Բամբակե կտորից` կապույտ գույնի:

5.10. Վերնաշապիկ` երկարաթև

Բամբակե կտորից, կապույտ գույնի: Թիկունքին և կրծքամասում լուսարձակող ժապավեններով:

5.11. Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ` կապույտ գույնի

Կարմիր կափույրով, 2 կրծքամասի գրպաններով, որոնք ամրացվում են 2 կոճակով: Օձիքը` ծալովի, կարմիր գույնի: Թևերը` մանժետով:

5.12. Տաբատ

2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով, 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 սմ սպիտակ լուսարձակող ժապավեններով:

5.13. Հրշեջ-փրկարարի մայկա

Բամբակե կտորից` կապույտ գույնի:

5.14. Հրշեջ-փրկարարի վերնաշապիկ` երկարաթև

Բամբակե կտորից, կապույտ գույնի: Թիկունքին և կրծքամասում լուսարձակող ժապավեններով:

5.15. Կեպի

Կարմիր գույնի, կապույտ գլխարկահովհարից: Գլխարկի վերևի մասում սպիտակ

2 սմ լուսարձակող ժապավենով:

VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

6.1. Ժիլետ` հրակայուն, ջրակայուն

Սև գույնի, երկկողմանի շղթայով, ուսերից դեպի գոտկատեղ և կոնքամասով 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: Օձիքը` ուղղաձիգ դեպի վեր լուսարձակող ժապավենով: Թիկունքում ասեղնագործված են «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը:

6.2. Ազատթող տաբատ` հրակայուն

Ներքևի մասում 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: 2 կողային ներկարված գրպանով:

6.3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն

Երկկողմանի շղթայով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ, 10սմ հեռավորությամբ, 2 լուսարձակող ժապավենով, կողային, դեպի վեր բարձրացող գրպաններով:

6.4. Կարճաթև մայկա

Կապույտ գույնի, բամբակյա:

6.5. Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար

Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, գրպաններով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:

6.6. Փրկարարի կիսաբաճկոն` կարճ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:

VII. ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ

7.1. Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշ

Արարատ լեռան հավերժություն խորհրդանշող, շրջանաձև մակերեսի վրա պատկերված, մեջտեղում հավերժության նշանով հատվող` մեծ և փոքր Մասիսների ուրվագիծն է, եռագույն դրոշի հաջորդական գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն): Դրոշի մեջտեղում ճառագում է երկնակապույտ հավերժության նշանը, որի պտույտի 4 թևը վերին մասով կարծես երկինքն է, իսկ մյուս 4-ը` ստորոտը հատող մասը` կենարար ջուրը: Մասիսների աջ և ձախ ստորոտներից իրարից բաժանվում են հայկական դրոշի գույները պարունակող, սուրբ երրորդություն խորհրդանշող կյանքի (հույսի, հավատի և փրկության) ճանապարհները: Այդ ճանապարհները կամաց սեղմվում և միաձուլվում են քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող նշանի ներքո: Այդ նշանը դարչնագույն երկիրն է` մակերեսի վրա դաջված կապույտ ջուր հիշեցնող հավասարակողմ եռանկյունով:

Շրջանի մակերեսը երիզված է 3 մմ լայնությամբ փրկարարական ոսկեգույն պարանով: Մեծ շրջանի արծաթագույն մակերեսի վրա, մուգ կապույտ գույնով, կամարաձև, 10 տառատեսակով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ հակադիր կողմում` անգլերեն թարգմանությունը` «ARMENIAN RESCUE SERVICE» (նկար 1):

7.2. Թևքի տարբերանշան

Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է Հայաստանի փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «ARMENIAN RESCUE SERVICE» (նկար 2): Կարվում է ձախ թևքի վրա:

Փրկարարի տարբերանշանը վահանաձև է, հենքի հիմքում հին հայկական «Ութաթև աստղ», որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև աստղի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: Հրշեջի տարբերանշանը` հրշեջի սաղավարտ, որի կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով: Տարբերանշանները փակցվում են համազգեստի օձիքի դիմային մասում (նկար 3):

Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից, ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, բրդե ժակետների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:

7.3. Ուսանշաններ (նկար 4)

Փրկարարական ծառայության գեներալների ուսանշանների ստորին հատվածից դեպի վեր բարձրանում են ոսկեգույն թելով գործված ուղղանկյունաձև դափնիներ: Համազգեստի օձիքի դիմային մասում ասեղնագործվում են անկյունաձև դափնու տերևներ, կենտրոնում 22 մմ տրամագծով աստղով, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար` 2 աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար` մեկ աստղ:

Համապատասխան պաշտոնյաների արծաթագույն ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)՝ երիզված կապույտ թելով, քանակով և 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ` ըստ կոչման։

Փրկարարական ծառայության ենթասպաների ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ՝ երիզված կապույտ թելով:

Փրկարարական ծառայության կոչումը Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը(մմ) Ոսկեգույն անկյունային ժապավենի քանակը(հատ) Արտաքին կապույտ երիզի հաստությունը(մմ) Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ) Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գնդապետ 5 3 2 2 7

Փոխգնդապետ 5 2 2 2 7

Մայոր 5 1 2 2 7

Կապիտան 3 4 3 1 7

Ավագ լեյտենանտ 3 3 3 1 7

Լեյտենանտ 3 2 3 1 7

Կրտսեր լեյտենանտ 3 1 3 - 7

Ավագ ենթասպա 2 2 2 3 7

Ենթասպա 2 1 2 - 7

Փրկարարական ծառայության «Ավագ սերժանտ», «Սերժանտ», «Կրտսեր սերժանտ» և «Շարքային» կոչումներ ունեցող ծառայողների ուսանշանների վրա կարվում են ոսկեգույն ժապավեններ:

Փրկարարական ծառայության կոչումը Ուսանշանների վրայի 3 մմ ժապավենների քանակը Ուսանշանների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ) Ուսանշանների ստորին եզրից մինչև ժապավենն ընկած տարածությունը(մմ)

Ավագ սերժանտ 3 2 25

Սերժանտ 2 2 25

Կրտսեր սերժանտ 1 - 25

Շարքային - - -

Փրկարարական ծառայության ուսանշանների երկարությունը 60 մմ է:

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

8.1. Պետական հրդեհային տեսչության աշխատողները (այսուհետ` աշխատողներ) համազգեստը կրում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

8.2. Աշխատողները կրում են սույն ձևի III և IV գլուխներով սահմանված համազգեստ:

8.3. Աշխատողների գլխարկին ամրացվում է Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

8.4. Աշխատողների կիտելի (վերնաշապիկի) ձախ թևքին ամրացվում է սույն ձևի 7.2-րդ կետով նախատեսված Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշը (նկար 2), իսկ աջ թևքին` պետական հրդեհային տեսչության թևանշանը (նկար 5):

Թևանշանը հանդիսանում է պետական հրդեհային տեսչության պաշտոնական խորհրդանիշը:

Թևանշանը հնգանիստ է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:

Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային տեսչություն»: Վահանի ներքևի կեսը զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 7 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 4 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր: Վահանի ներքևի սահմաններին կից (վահանից դուրս), նույնպես զուգաչափ, պատկերված են կրակի բոցեր` կարմիր, դեղին և երկնագույն երանգավորումներով:

Թևանշանի ֆոնը վառ ոսկեգույն է: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է, իսկ 6 մմ լայնությամբ եզրայինը` մուգ: Վերջինիս պարագծով միմյանցից հավասար հեռավորության վրա առկա են թվով 10 և 2 մմ տրամագծով բաց կետեր:

Թևանշանի վրա պատկերված հրշեջ սաղավարտը, կացինները և կրակի բոցերը վկայում են այն մասին, որ պետական հրդեհային տեսչության գործունեությունն ուղղված է հրդեհային անվտանգության ապահովմանը: Վահանը և սուրը խորհրդանշում են պետական հրդեհային տեսչության իրավապահ (հետաքննության) մարմին հանդիսանալը:

Թևանշանի նիստերից յուրաքանչյուրը խորհրդանշում է տեսչության գործունեության 5 հիմնական հետևյալ ուղղություններից (ոլորտներից) մեկը`

ա) հրդեհատեխնիկական հետազոտություններ.

բ) հակահրդեհային քարոզչություն.

գ) հրդեհների հետաքննություն.

դ) պատժամիջոցների (սանկցիաների) կիրառում.

ե) իրավական ակտերի մշակում:

8.5. Աշխատողների համազգեստի թևերի ստորին մասում կարվում են պետական հրդեհային տեսչության թևքի տարբերանշանները (նկար 6), այն հաշվով, որ տարբերանշանի ստորին անկյունը թևքի ներքևի եզրից լինի 100 մմ բարձրության վրա: Թևքի տարբերանշանները 135.0 -ի տակ միացված, բաց ոսկեգույն 5 մմ հաստությամբ շերտեր են:

Աշխատողների տարբերանշաններն են`

ա) կրտսեր տեսուչի համար` մեկ շերտ.

բ) տեսուչի համար` 2 շերտ.

գ) ավագ տեսուչի համար` 3 շերտ.

դ) գլխավոր պետական տեսուչի տեղակալի համար` 4 շերտ.

ե) գլխավոր պետական տեսուչի համար` 5 շերտ:

Տեսուչի, ավագ տեսուչի, գլխավոր պետական տեսուչի տեղակալի թևքի տարբերանշանի շերտերը կարվում են իրարից 2,5 մմ, իսկ գլխավոր պետական տեսուչի թևքի տարբերանշանի շերտերը` իրարից մեկ մմ հեռավորության վրա:

IX. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

9.1. Սույն գլխում տրվում են փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի նկարները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ակտի պատկեր

Ամառային անենօրյա համազգեստ` գեներալների համար

Ակտի պատկեր

Ամենօրյա համազգեստ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և ենթասպայական կոչումներ ունեցող տղամարդ ծառայողների համար

Ակտի պատկեր

Ամենօրյա համազգեստ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և ենթասպայական կոչումներ ունեցող կին ծառայողների համար

Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 2-ի N 249-Ն որոշման

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:

ՆՈՐՄԱ 1.

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN

ը/կ Անվանումը Քանակը` մեկ

մարդու համար (հատ) Կրելու ժամկետը

(տարի)

1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ 1 3

2. Կիտել` կիսաբրդյա 1 3

3. Վերարկու` բրդյա 1 4

4. Տաբատ` կիսաբրդյա 1 3

5. Վերնաշապիկ 1 2

6. Փողկապ 1 5

7. Գոտի 1 5

8. Կոշիկ 1 զույգ 2

9. Ձեռնոց 1 3

Թույլատրվում է`

Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

ՆՈՐՄԱ 2.

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN

ը/կ Անվանումը Քանակը` մեկ մարդու համար (հատ) Կրելու ժամկետը (տարի)

1. Գլխարկ` կիսաբրդյա 1 3

2. Կիտել` կիսաբրդյա 1 3

3. Ամառային կարճ կիսասեզոնային կիսաբաճկոն և տաբատ 1 լրակազմ 3

4. Տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով 1 3

5. Վերնաշապիկ` կարճաթև 1 1.5

6. Վերնաշապիկ` երկարաթև, հանովի ուսանշաններով 1 1

7. Փողկապ 1 1.5

8. Կաշեգոտի 1 5

9. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց 1 5

10. Կիսավերարկու` ձմեռային 1 4

11. Շարֆ` կապույտ գույնի 3 4

12. Կոշիկ 1 զույգ 2

13. Կիսաճտքավոր կոշիկ 2 զույգ 2

14. Երկարաճիտք կոշիկ 1 զույգ 2

15. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր 1 4

16. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր 1 4

17. Գլխարկ` մորթե 1 5

18. Օձիք` հանովի, արհեստական մորթուց 1 5

19. Ձեռնոց` բրդյա 1 զույգ 3

Կարճ կիսասեզոնային բաճկոն և տաբատ 1 զույգ 3

20. Վերարկու` ձմեռային 1 4

21. Վերնաշապիկ` կարճաթև, տոնական 1 5

22. Վերնաշապիկ` երկարաթև, տոնական 1 5

Թույլատրվում է`

1. Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

2. Կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը:

ՆՈՐՄԱ 3.

ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN

ը/կ Անվանումը Քանակը` մեկ մարդու համար(հատ) Կրելու ժամկետը (տարի)

1. Կիտել ամենօրյա` ուսանշաններով և կիսաշրջազգեստ 1 լրակազմ 2

2. Գլխարկ` ամենօրյա 1 2

3. Վերարկու` ձմեռային 1 4

4. Կիտել` տոնական ուսանշաններով և կիսաշրջազգեստ 1 լրակազմ 5

5. Վերնաշապիկ` կարճաթև 1 2

6. Վերնաշապիկ` երկարաթև 1 2

7. Կոշիկ 1 զույգ 3

8. Կիսաճտքավոր կոշիկ 1 զույգ 2

9. Երկարաճիտք կոշիկ 1 2

Թույլատրվում է`

1. Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

2. Կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը:

ՆՈՐՄԱ 4.

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN

ը/կ Անվանումը Քանակը` մեկ մարդու համար (հատ) Կրելու ժամկետը (տարի)

1. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար 1 լրակազմ 2

2. Փրկարարի տաբատ-բաճկոն կարճ 1 լրակազմ 2

3. Փրկարարի թիկնոց` ներդիրով 1 4

4. Փրկարարի կիսակոմբինեզոն 1 2

5. Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկա) 1 2

6. Փրկարարի ձմեռային կոշիկներ 1 զույգ 2

7. Փրկարարի ձմեռային համազգեստ 1 3

8. Փրկարարի ժիլետ առանց թևերի 1 3

9. Մայկա 1 8 ամիս

10. Վերնաշապիկ` երկարաթև 1 1

11. Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ 1 1

12. Հրշեջ-փրկարարի մայկա 1 1

13. Տաբատ 1 8 ամիս

14. Հրշեջ-փրկարարի վերնաշապիկ երկարաթև 1 2

15. Կեպի 1 3

ՆՈՐՄԱ 5.

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN

ը/կ Անվանումը Քանակը` մեկ մարդու համար (հատ) Կրելու ժամկետը (տարի)

1. ժիլետ` հրակայուն, ջրակայուն 1 3

2. Ազատթող տաբատ` հրակայուն 1 3

3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն 1 4

4. Կարճաթև մայկա 1 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։