ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) խորհրդի կազմից հանել`
Մայքլ ՀԱՅՆՍԻՆ - Աստոնի համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա).
Արմեն ԱԲԱՂՅԱՆԻՆ - «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ, ԱԷԿ-ների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն (Ռուսաստան).
Իվան ԿԱՄԵՆՍԿՈՒՆ - Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան),
բ) խորհրդի կազմում ընդգրկել`
Նիկոլայ ՅՈՒՐԱՍՈՎԻՆ - Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան).
Մարկ ԴՅՈՒԹՈՆԻՆ - Մեծ Բրիտանիայի ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային անվտանգության պաշտպանության կոմիտեների անդամ (Մեծ Բրիտանիա).
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ - «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ, գիտատեխնիկական քաղաքականության հարցերով տնօրեն (Ռուսաստան).
Ժոզեֆ ՄԻՇԱԿԻՆ - Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հարցերով տնօրեն (Չեխիա),
գ) «Անդրեյ ՄԱԼԻՇԵՎ - Ռուսաստանի Դաշնության ատոմհսկողության դաշնային ծառայության ղեկավար» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Անդրեյ ՄԱԼԻՇԵՎ - Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան).
«Միրոսլավ ԼԻՊԱՐ - Ատոմհսկողության պետ (Սլովակիայի Հանրապետություն)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Միրոսլավ ԼԻՊԱՐ - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչ (Վիեննա):
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007թ. հունվարի 8
Երևան
ՆՀ-1-Ա