Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10108285

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

11 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 3-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 127-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գեներալ-լեյտենանտ՝ Գ. Հակոբյան

Հավելված 1

ՀՀ ազգային անվտանգության

ծառայության տնօրենի

2008 թ. սեպտեմբերի 11-ի

N 3-Ն հրամանի

Մ Ա Տ Յ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Հ/հ Ամսա-թիվը, ժամը Չվերթը

(տրանս-պորտային միջոցը)

Ա.Հ.Ա. Ծննդյան օր, ամիս, տարի Քաղա-քացիու-թյունը Ներկայացրած փաստաթղթի համարը, սերիան, տրված է, վավեր է մինչև Պահման պատճառը Ե՞րբ և ու՞մ է զեկուցվել Ե՞րբ և ու՞մ կողմից ի՞նչ որոշում է ընդունվել Նշում-ներ

Հավելված 2

ՀՀ ազգային անվտանգության

ծառայության տնօրենի

2008 թ. սեպտեմբերի 11-ի

N 3-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի (այսուհետ` մատյան) լրացման ձևը և այն լրացնող պաշտոնատար անձանց շրջանակը:

2. Մատյանի 1-ին սյունակում լրացվում է գրանցման հերթական համարը, 2-րդ սյունակում` օտարերկրացու գրանցման ամսաթիվը և ժամը, 3-րդ սյունակում` օտարերկրացու ժամանումն ըստ չվերթի (օդային և երկաթուղային հաղորդակցության անցման կետերում) կամ տրանսպորտային միջոցի տվյալները (ավտոճանապարհային հաղորդակցության անցման կետերում), 4-րդ սյունակում` օտարերկրացու անունը, հայրանունը, ազգանունը, 5-րդ սյունակում` օտարերկրացու ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, 6-րդ սյունակում` օտարերկրացու քաղաքացիությունը, 7-րդ սյունակում` օտարերկրացու կողմից ներկայացված փաստաթղթի համարը, սերիան, ում կողմից է տրված և մինչև երբ է վավերական, 8-րդ սյունակում` օտարերկրացու պահման պատճառը, 9-րդ սյունակում` երբ և ում է զեկուցվել, 10-րդ սյունակում` երբ և ում կողմից է որոշում ընդունվել օտարերկրացուն բաց թողնելու, 11-րդ սյունակում` անհրաժեշտության դեպքում կատարվում են նշումներ:

3. Մատյանը լրացնում է հատուկ կացարանի հերթապահ սահմանապահը կամ նրան փոխարինող անձը:

4. Հերթափոխի ժամանակ հերթապահ սահմանապահը մատյանը սահմանված կարգով հանձնում է հերթապահությունն ընդունող սահմանապահին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։