Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1045-Ա

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գրիգոր Սամվելի Մինասյանին (ծնվ.` 1990 թվականի հունվարի 8-ին (հասցեն` քաղ. Երևան, Մոլդովական 46/2, բն.17), 2008 թվականին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության էքսեթերի համալսարան` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով: Համալսարանը Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության 10 լավագույն բուհերից է, իսկ միջազգային չափանիշներով` բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։