Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 865-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1058-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 865-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 865-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը`

ա. «75.0 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, որից 3.5 մլն դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար» բառերով,

բ. «40.0 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, որից 2.0 մլն դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։