Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-07-14-ից մինչև 2003-04-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-04-11Բացել ARLIS-ում

103.0040.09.03.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

ք. Երևան 09.03.99 N 40

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999թ. մարտի 8-ի N 6 որոշումը.

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկում ի լրումն մտցվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը (կցվում է):

2. Առևտրի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյան)`

2.1. Հաստատված ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

Նախարար Հ. Գևորգյան

Հաստատված է

ՀՀ արդյունաբերության

և առևտրի նախարարության

1999 թ. մարտի 9-ի

N 40 հրամանով

Համաձայնեցված է`

ՀՀ ֆինանսների

և էկոնոմիկայի

նախարարություն

25 մարտի 1999 թ. Համաձայնեցված է`

ՀՀ հարկային

տեսչություն

23 մարտի 1999 թ. Համաձայնեցված է`

ՀՀ փոստի և

հեռահաղորդակցության

նախարարություն

30 մարտի 1999 թ.

Համաձայնեցված է`

ՀՀ կենտրոնական բանկ

26 մարտի 1999 թ. Համաձայնեցված է`

ՀՀ կառավարությանն առընթեր

ստանդարտացման, չափագիտության

և սերտիֆիկացման վարչություն

24 մարտի 1999 թ.

Ց Ա Ն Կ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 37 և 38 տողերով հետևյալ բովանդակությամբ`

հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Առևտուր Սպասար-

կումներ Նավթա-

մթերքի վաճառք Հյուրանոցներ

և հանրային սննդի ձեռնար-

կություններ

37 ШТРИХ-M850Ф Պասիվ +

38 AMC 100Ф Ինքնավար + +

Ցանկի 22, 24 և 25 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Առևտուր Սպասար-

կումներ Նավթա-

մթերքի վաճառք Հյուրանոցներ

և հանրային սննդի ձեռնար-

կություններ

22 SAMSUNGER-4615RF Ինքնավար + +

24 ЭЛАН-2000Ф Ինքնավար + + + +

25 ЭЛАН-МИНИФ Ինքնավար + + + +

(գրառումն ուժը կորցրել է 21.05.99 N 98)

(ցանկը փոփ. 21.05.99 N 98)

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2 ապրիլի 1999 թ.

Պետական գրանցման թիվ 0599045

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։