Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 187 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 187. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»: