Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների և պատրաստուկների շրջանառության սահմանափակումը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Պատրաստուկների նկատմամբ կիրառվում են հսկման նույնատիպ միջոցներ, որոնք նախատեսված են դրանցում պարունակվող հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի համար: Երկու կամ ավելի թմրամիջոց և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող պատրաստուկները ենթարկվում են այդ նյութերից առավել խիստ հսկվող նյութի հսկման ռեժիմին:
6. Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում ներառված նյութ պարունակող պատրաստուկները, որոնք ունեն այնպիսի բաղադրություն, որ չարաշահման վտանգը բացակայում է կամ աննշան է, և այդ նյութը չի կարող առանձնացվել մատչելի ձևերով և այն քանակներով, որոնց ժամանակ հնարավոր են ապօրինի կիրառումն ու չարաշահումը, կարող են իրավասու մարմնի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ազատվել հսկողության որոշակի միջոցներից: Այդ որոշման մեջ հստակ նշվում են նման պատրաստուկների նկատմամբ կիրառվող հսկողության միջոցները:»: