Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 923-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 հունիսի 2008 թ.

ք. Երևան N 923-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

Հրամայում եմ`

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

«Արմեն խաչ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Վալհագ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Սեդա Պառավյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Ռոյալ Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Ալջանի» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

Ա/Ձ Ասյա Վարդանյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։

Նախարար Հ. Քուշկյան

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 28.06.2008 թ. N 923-Ա հրաման)

Հ/հ Ֆիզ. անձ –

(անուն, ազգանուն)

իրավ. անձ –

(անվանումը) Ֆիզ. անձ՝

բնակության վայրը

իրավ. անձ՝

գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման

վայրը Գործողու-

թյան ժամկետը

1 «Արմեն խաչ» ՍՊԸ Արարատի մարզ,

գ. Ուրցաձոր, Տերյան 7 Կ-XX-001148 28.06.08 249 Դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) Արարատի մարզ,

գ. Ուրցաձոր, Տերյան 7 անժամ-կետ

2 «Վալհագ» ՍՊԸ ք. Երևան,

Մոլդովական 4-23 Կ-XX-001147 28.06.08 255 Դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) ք. Երևան, Խուդյակովի փող., թիվ 12 անժամ-կետ

3 Ա/Ձ Սեդա Պառավյան ք. Ստեփանավան, Չարենցի փող., 169 ա Ա-XX-000474 28.06.08 250 Դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) ք. Ստեփանավան, Ռուսթավելու 17 անժամ-կետ

4 «Ռոյալ Ֆարմ» ՍՊԸ ք. Երևան,

Նալբանդյան փող.,

թիվ 106 Կ-XX-001146 28.06.08 244 Դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) ք. Երևան, Նալբանդ-

յան փող., թիվ 106 շ.,

թիվ 27, 28 անժամ-կետ

5 «Ալջանի» ՍՊԸ ք. Երևան, Քանաքեռ,

13 փ., տուն 32 Կ-XX-001149 28.06.08 256 Դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) ք. Երևան, Քանաքեռցու փող., 54/6 շ., թիվ 60 անժամ-կետ

6 Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ ք. Երևան,

Բաղրամյան 51 ա Կ-XX-001214 28.06.08 278 Բժշկական օգնություն և սպասարկում

(Տուբերկուլոզային (ֆտիզիատրիկ)) ք. Երևան,

Բաղրամյան 51 ա անժամ-կետ

7 Ա/Ձ Ասյա Վարդանյան ք. Երևան, Ավան, Նարեկացու թաղ., 43-18 Ա-XX-000291 28.06.08 252 Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատո-լոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական) ք. Երևան, Ավան-Առինջ թաղ., 1 մ/շ, շ. 4, թիվ 71 անժամ-կետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։