ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան N 1127-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Լաուրա Ավագյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Ջուլի Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Օն Կլինիկ Անի» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզրաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 11.08.2008 թ. N 1127-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ –
(անուն, ազգանուն)
իրավ. անձ –
(անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ.
անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցեն-զիան տալու ամսա-
թիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործո-ղու-
թյան ժամ-կետը
1 Ա/Ձ Լաուրա Ավագյան Արարատի մարզ,
գ. Վ. Արտաշատ Ա-XX-000485 11.08.08 329 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) Վ. Արտաշատ համայն-քում բժշկական ամբու-լատորիայի թիվ 2 անժամ-կետ
2 «Ջուլի Ֆարմ» ՍՊԸ Արմավիրի մարզ.
գ. Նալբանդյան Կ-XX-001156 11.08.08 315 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան,
Գ. Նժդեհի 19շ. անժամ-կետ
13 «Օն կլինիկ Անի» ՍՊԸ ք. Երևան, Չեխովի փող., շ.48, շինություն 27 Կ-XX-001228 11.08.08 338 Բժշկական օգնություն և սպա-սարկում (վիրաբուժական, գինե-կոլոգիական, մաշկաբանական, ուրոլոգիական, ֆիզիոթերապևտիկ, ֆունկցիոնալ ախտորոշիչ /ուլտրաձայնային/) ք. Երևան,
Չեխովի փող., շ. 48, շինություն 27 անժամ-կետ