Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ N 08-320-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

9 հոկտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 08-320-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 09.10.08 թ. կայացած նիստի)

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Կարինե Անտոնյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0584 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Նետ Գրուպ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0527 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Նետ Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0526 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Պրոգրես Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0673 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 27.05.08 թ. N 08-145-Լ հրամանով, համարել վերացված։

5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա) «Յունի-Օցենկա» ՓԲ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ) «Նոր Օջախ» ՍՊ ընկերությանը, անհատ ձեռնարկատեր Անահիտ Սաֆարյանին և անհատ ձեռնարկատեր Արմեն Մինասյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

/09.10.2008 թ. հր. N 08-320-Լ/

Հ/հ Ֆիզիկական

անձ (անուն,

ազգանուն)

իրավաբանական

անձ (անվանումը և

գործունեության

իրականացման

վայրը) Բնակության վայրը,

Գտնվելու վայրը Լիցեն-

զիայի

համարը Լիցեն-

զիան

տալու

ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) Գրանց-

ման

համարը Գործու-

նեության

տեսակը Գործու-

նեության

իրակա-

նացման վայրը Գործո-

ղության

ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում

լիցենզիայի

վերաձևակերպման,

նրա գործողության

կասեցման,

դադարեցման

մասին Այլ տեղե-կություններ

1

«Պրոգրես Ռիելթի» ՍՊԸ ք. Երևան, Բայրոնի 12,

բն. 46 ԱԳ N 0673 17.05.07թ. 01557924 671 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. 27.05.08 թ.

N 08-145-Լ հրամանով կասեցումը համարել

վերացված

2 «Նետ-Գրուպ»

ՍՊԸ ք. Երևան, Մաշտոցի 31 ԱԳ N 0526 16.12.04թ. 02560565 526 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Ռադարեցվել է դիմումի համաձայն

3 «Նետ-Գրուպ»

ՍՊԸ ք. Երևան, Մաշտոցի 31 ԱԳ N 0527 16.12.04թ. 02560565 527 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

4 Կարինե Անտոնյան (ԱՁ) ք. Երևան, Նորքի 15 փ., 14 տ. ԱԳ N 0584 01.12.05թ. 30911999 583 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

5 «Յունի-Օցենկա» ՓԲԸ ք. Երևան, Ամիրյան 2 ԱԳ N 0805 09.10.08թ. 02582462 800 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

6 «Նոր Օջախ» ՍՊԸ ք. Երևան, Վարդաշեն 6 փ., 42 տ. ԱԳ N 0806 09.10.08թ. 00449673 801 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

7 Անահիտ Սաֆարյան (ԱՁ) ք. Աշտարակ, Արարատյան 7 ԱԳ N 0807 09.10.08թ. 54613191 802 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

8 Արմեն Մինասյան (ԱՁ) ք. Գյումրի, Կամոյի փ.

40ա շ., բն. 54 ԱԳ N 0808 09.10.08թ. 57262004 803 Ռիելթորական գործունեութիւն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։