ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան N 08-288-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 25.09.08 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 26.08.2008 թ. իրականացված ք. Երևան, Տերյան փողոցի 127 շենք, թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0656 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Շեն» ՓԲ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0019 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 13.09.08 թ. N 08-275-Լ հրամանով, համարել վերացված։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Վիկտոր և Որդի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0432 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ֆոբիկս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0538 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մոս-Արտ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0653 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
6. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Արմեն Քարամյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0230 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
7. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
«Ջի-Էն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը, «Կանսս» ՍՊ ընկերությանը և «Մայ Քասլ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
8. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
/25.09.2008 թ. հր. N 08-288-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,
Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) Գրանց-
ման համարը Գործու-նեության տեսակը Գործու-
նեության
իրակա-
նացման վայրը Գործո-
ղության ժամկետը Տեղեկու-
թյուններ
գրանցա-
մայանում լիցենզիայի վերաձևա-
կերպման,
նրա գործո-
ղության կասեցման, դադա-
րեցման մասին Այլ տեղե-կություններ
1 «Էյջ Էմ Ջի–
Ռիելթի» ՍՊԸ Երևան, Դավթաշեն 2 թաղ. 20, բն.2,
հեռ. 519-442 ԱԳ N 0656 02.03.07 թ. 01400221 654 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտումների պատճառով
2 «Շեն» ՓԲԸ ք. Երևան,
Ն. Հակոբյան 8,
բն. 61 ԱԳ N 0019 23.10.01 թ. 00020773 019 Ռիելթորական գործունեու-թյուն ՀՀ Անժամկ. 13.09.08 թ.
N 08-275-Լ հրամանով կասեցումը համարել
վերացված
3 «Վիկտոր և
որդի» ՍՊԸ ք. Սիսիան,
Ն. Ադոնցի 4/25 ԱԳ N 0432 27.08.03 թ. 09808877 432 Ռիելթորական գործունեու-թյուն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
4 «Ֆոբիկս» ՍՊԸ Երևան,
Հանր. հր.,
Միությունների տուն, 2-րդ
հարկ, 43 սեն.,
հեռ. 560-229 ԱԳ N 0538 03.02.05 թ. 02550048 538 Ռիելթորական գործունեու-թյուն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
5 «Մոս-Արտ»
ՍՊԸ Երևան,
Նալբանդյան 110, բն. 17,
հեռ. 580-908 ԱԳ N 0653 21.02.07թ. 02701408 651 Ռիելթորական գործունեու-թյուն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
6 Արմեն
Քարամյան (ԱՁ) Երևան,
Վաղարշյան 24, բն. 76,
հեռ. 27-87-07 ԱԳ N 0230 17.09.02 թ. 20054704 230 Ռիելթորական գործունեու-թյուն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
7 «Ջի-Էն Քոնսթրաքշն» ՍՊԸ Գեղարքունիքի
մ-զ, գ. Երանոս, հեռ. 580-291 ԱԳ N 0802 25.09.08 թ. 08208492 797 Ռիելթորական գործունեու-թյուն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
8 «Կանսս» ՍՊԸ Երևան,
Մարգարյան 1, բն. 54,
հեռ. 531-970 ԱԳ N 0803 25.09.08 թ. 01239689 798 Ռիելթորական գործունեու-թյուն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
9 «Մայ Քասլ»
ՍՊԸ Երևան,
Խանջյան 29,
բն. 18,
հեռ. 1-700-941 ԱԳ N 0804 25.09.08 թ. 02705305 799 Ռիելթորական գործունեու-թյուն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆ