Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 724-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 724-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«Մարաթուկ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով «Մարաթուկ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գ. Հակոբյանի 2008 թ. սեպտեմբերի 1-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «Մարաթուկ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2005 թ. նոյեմբերի 29-ի N 355 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2009 թ. սեպտեմբերի 1-ը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

Նախարար` Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։