Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 734-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 734-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«Գիտելիքի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարության 2002 թ. օգոստոսի 20-ի N 360-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին » ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «Գիտելիքի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Արզումանյանի 2008 թ. սեպտեմբերի 1-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Դադարեցնել «Գիտելիքի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2002 թ. օգոստոսի 20-ի N 360-Մ հրամանը և դրա հիմքով տրված թիվ 141 լիցենզիայի վկայականը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը (պետ Մ. Մակիչյան):

Նախարար` Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։