Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի 2-րդ հավելվածով հաստատված՝ «Սևան», «Վանաձոր», «Արթիկ» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ղեկավար, գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ռուբեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ)» բառերով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2008 թ. հոկտեմբերի 22

Երևան

ՆՀ-298-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։