«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2005 թվականի N 1597-Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ (ՌԵԳԻՍՏՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 08.10.08 N 1157-Ն) 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. սեպտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1597-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ (ՌԵԳԻՍՏՐԸ) ՎԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների (այսուհետ` հավաստագրման կենտրոն) մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը:
2. Մատյանը (ռեգիստրը) պարտադիր վարվում է բոլոր հավատարմագրված հավաստագրման կենտրոնների համար:
3. Մատյանը (ռեգիստրը) վարում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
II. ՄԱՏՅԱՆԻ (ՌԵԳԻՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
4. Մատյանը (ռեգիստրը) հավատարմագրված հավաստագրման կենտրոնների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանն է:
5. Մատյանում (ռեգիստրում) գրանցվում են հետևյալ տեղեկությունները`
1) հավատարմագրված հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման և (կամ) իրավաբանական անձի գտնվելու վայրերը.
2) սերտիֆիկացնող մարմնի անվանումը, հասցեն.
3) սերտիֆիկատի համարը, այն տալու ամսաթիվը և, առկայության դեպքում, գործողության ժամկետը.
4) հավատարմագրման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հավատարմագրումից զրկելու ամսաթիվը:
6. Լիազոր մարմինը, իր հայեցողությամբ, գրանցամատյանում կարող է զետեղել նաև այլ տեղեկություններ:
7. Մատյանում (ռեգիստրում) գրանցված տեղեկություններն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել և (կամ) թարմացվել, որի մասին այդ տեղեկությունների սկզբնական գրանցման տողում կատարվում է համապատասխան նշում:
8. Լիազոր մարմինն ապահովում է մատյանի (ռեգիստրի) պաշտպանվածությունը և հրապարակայնությունը` առնվազն իր պաշտոնական կայքի միջոցով:
(հավելվածը խմբ. 08.10.08 N 1157-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1597-Ն որոշման
Ձև
ՄԱՏՅԱՆ (ՌԵԳԻՍՏՐ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 08.10.08 N 1157-Ն)