Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ N 19-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 հունիսի 2003 թ. N 19-Ա

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19 կետի դրույթներով, հաշվի առնելով Չարենցավան քաղաքի տարածքում 32-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Լուսալիք» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությանը ճանաչել Չարենցավան քաղաքի տարածքում 32-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «Լուսալիք» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

Նախագահ` Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։