«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 529-Ն
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «07. Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 529-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
NN ը/կ Սարքավորման անվանումը (մակնիշը) և ՊՈԱԿ-ները Չափի միավորը Ձեռքբերումների ծավալը Միավորի գինը (հազ. դրամ) Ֆինանսավորման ծավալը (հազ. դրամ)
տարի
1. «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենա` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար հատ 1 4500,0 4500.0
2. Համակարգիչ (հավաքածու` ներառյալ տպիչը)` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար հատ 2 500,0 1000.0
3. Համակարգիչ (հավաքածու`ներառյալ տպիչը)` «Շիկահող» պետական արգելոցի համար հատ 2 500,0 1000.0
Ընդամենը 6500.0
(հավելվածը խմբ. 25.11.04 N 1633-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան