Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1228-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. նոյեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

հուլիսի 6-ի N 1008-Ն որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Վ. Ներսիսյանց - ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար

Կ. Զադոյան - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Վ. Ենգիբարյան - «Հայաստանի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Պ. Շահինյան - «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Շ. Միքայելյան - «Աշխատանք և հայրենիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Ոսկանյան - «Տավուշի զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։