Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-11-22-ից մինչև 2011-03-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-03-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1252-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող oդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և նշված գործունեության տեսակների լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 21-Ն որոշումը:

2. Հաստատել`

1) կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. նոյեմբերի 5

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1252-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից օդային տրանսպորտով կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման պայմանները և գործընթացը:

2. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` գլխավոր վարչություն):

3. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

4. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիաները (այսուհետ` լիցենզիա) տրվում են անժամկետ:

5. Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

6. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա ստանալու համար հայտատուները գլխավոր վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով`

ա. իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ. իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը.

3) գլխավոր վարչության կողմից տրված օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի պատճենները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թռիչքային անձնակազմի անդամների մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերը.

5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազորված մարմին են հանձնվում առձեռն կամ փոստով:

8. Եթե լիցենզիա ստանալու համար գլխավոր վարչություն ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա գլխավոր վարչությունը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, իսկ եթե կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գլխավոր վարչությունը հայտատուին առաջարկում է 10-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

10. Լիազորված մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՄ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

11. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը, դադարեցումը, լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1252-Ն որոշման

Ակտի պատկեր

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ N ԿՕՀ-

Ի ր ա վ ա բ ա ն ա կ ա ն ա ն ձ ի ա ն վ ա ն ու մ ը

……………………………………

Ի ր ա վ ա բ ա ն ա կ ա ն ա ն ձ ի գ տ ն վ ե լ ու վ ա յ ր ը

……………………………………

Գ ո ր ծ ու ն ե ու թ յ ա ն տ ե ս ա կ ը՝

Կանոնավոր օդային հաղորդակցություն Լ ի ց ե ն զ ի ա ն տ ա լ ու ա մ ս ա թ ի վ ը

___________200 թ.

Լիցենզիայի գործողության ժամկետը՝ անժամկետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ____________________

Կ.Տ. (ստորագրությունը) __________________

(անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։