Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 փետրվարի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2004 թվականի N 104-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մի շարք հանրօգուտ ծրագրերի իրականացմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 240324,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ընտրությունը` մրցութային կարգով բացառությամբ հավելվածի 1-ին կետում նշված ծրագրի:

(2-րդ կետը լրաց. 08.04.04 N 487-Ն)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. փետրվարի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 12-ի N 104-Ն որոշման

Հ Ա Տ Կ Ա Ց ՈՒ Մ Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ` ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՐՕԳՈՒՏ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(հազ. դրամներով)

Ֆինանսավորվող ծրագրերի ամփոփ նկարագիրը,

դրանք իրականացնող մարմինների և բյուջետային

ծախսերի տնտեսագիտական դասակարգման

հոդվածների անվանումները

Գումարը, այդ թվում`

I եռամս-

յակ I կիսամ-

յակ ինն

ամիս տարի

1 2 3 4 5

1. Հանրակրթական հիմնական, ինչպես նաև լրացուցիչ

(հայկազունական-կադետական-սեպուհական) կրթական

ծրագրերի իրականացում, որոնց նպատակը Հայաստանի

Հանրապետության զինված ուժերի համազորային

կանոնադրություններին համապատասխան, անչափահաս

քաղաքացիների, այդ թվում՝ մուրացիկ, թափառաշրջիկ

և անապահով երեխաների ռազմահայրենասիրական

պատրաստությանը նպաստելն է, հանրակրթական և

հայկազունական-կադետական-սեպուհական լրացուցիչ

ծրագրերի հիման վրա սովորողների անհատականության

ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն

կյանքին, աշխատանքին, հասարակական համակեցությանը

և հայրենիքին ծառայելուն, ինչպես նաև շենքային

պայմանների բարելավումը 25217.7 36977.7 52247.8 66242.0

ՀՀ կառավարության աշխատակազմ 25217.7 36977.7 52247.8 66242.0

այդ թվում`

-Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 25217.7 36977.7 52247.8 66242.0

2. Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գիտական մտքի համախմբում, գիտահետազոտական գործունեության իրականացում, ռազմավարական հետազոտությունների մշակում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում, կրթամեթոդական նոր մեխանիզմների մշակում ու ներդրում, տեղեկատվական ցանցի ստեղծում

15000.0

30000.0

45000.0

60000.0

ՀՀ կառավարության աշխատակազմ 15000.0 30000.0 45000.0 60000.0

այդ թվում`

- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 15000.0 30000.0 45000.0 60000.0

3. Հանրակացարանաբնակ ուսանողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում, համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցելով՝ հանրակացարանաբնակ ուսանողների համար մարզական և մշակութային միջոցառումների ծրագրերի իրականացում 3520.5 7041.0 10139.0 14082.0

ՀՀ կառավարության աշխատակազմ 3520.5 7041.0 10139.0 14082.0

այդ թվում`

- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 3520.5 7041.0 10139.0 14082.0

4. Հայաստանում շախմատի զարգացմանն ու ծավալմանը նպաստելը, միջազգային, հանրապետական և այլ բնույթի շախմատային մրցաշարերի կազմակերպում, շախմատային դպրոցների, ակումբների և սեկցիաների նյութատեխնիկական ապահովման ընդլայնմանը նպաստում, շախմատային կյանքի տարածմանն ու լուսաբանմանը աջակցում 12500.0

25000.0 37500.0 50000.0

ՀՀ կառավարության աշխատակազմ 12500.0 25000.0 37500.0 50000.0

այդ թվում`

- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 12500.0 25000.0 37500.0 50000.0

5. Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատում ու զարգացում, սփյուռքահայ համայնքներում հայապահպանության գործընթացներին, ազգային արժեքների ու ավանդույթների վերածննդին նպաստելը, միջազգային երիտասարդական ծրագրերի իրականացմանը և այլ միջազգային միջոցառումներին մասնակցություն 12500.0 25000.0 36000.0 50000.0

ՀՀ կառավարության աշխատակազմ 12500.0 25000.0 36000.0 50000.0

այդ թվում`

- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 12500.0 25000.0 36000.0 50000.0

Ընդամենը 68738.2 124018.7 180886.8 240324.0

(հավելվածը խմբ. 08.04.04 N 487-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։