Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1961 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԺՆԵՎՈՒՄ 1972 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ, 1978 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ) ԲՈՒՅՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1961 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԺՆԵՎՈՒՄ 1972 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ին, 1978 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ) ԲՈՒՅՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 29 օգոստոսի 2003 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված (վերանայված Ժնևում 1972 թվականի նոյեմբերի 10-ին, 1978 թվականի հոկտեմբերի 23-ին և 1991 թվականի մարտի 19-ին) Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ. 1. Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1961 թ. դեկտեմբերի 2-ին, վերանայվել է 1972 թ. նոյեմբերի 10-ին, 1978 թ. հոկտեմբերի 23-ին և 1991 թ. մարտի 19-ին:

Կոնվենցիայի նպատակն է ստեղծել իրավական երաշխիքներ պայմանավորվող պետություններում սելեկցիոներների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:

2. Կոնվենցիայի մասնակից պետություններն ստանձնում են սելեկցիոներների իրավունքների տրման և դրանց պաշտպանության ապահովման պարտավորություն:

Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանով` յուրաքանչյուր պայմանավորվող պետություն պարտավորվում է սելեկցիոներներին տրամադրել ազգային ռեժիմ:

Կոնվենցիան նախատեսում է նաև պայմանավորվող պետությունների այնպիսի պարտավորություններ, որոնք կոչված են ապահովելու կոնվենցիայի կատարումը դրա մասնակից պետությունների կողմից: Մասնավորապես, պայմանավորվող պետությունները, կոնվենցիայի կատարումն ապահովելու նպատակով, պետք է ընդունեն սելեկցիոների իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովող իրավական պաշտպանության միջոցներ, ապահովեն այն իրավասու մարմնի գործունեությունը, որին վերապահված է սելեկցիոների իրավունք տալու լիազորությունը, ինչպես նաև պետք է հանրությանն իրազեկեն սելեկցիոների իրավունք ստանալու համար ներկայացված հայտերի, տրված իրավունքների, սորտերի առաջարկված և հաստատված անվանումների վերաբերյալ:

3. Կոնվենցիան սահմանում է սելեկցիոների իրավունքի տրման պայմանները, որոնք սպառիչ են և չեն կարող լրացվել այլ պայմաններով, ինչպես նաև այդ պայմաններից յուրաքանչյուրին վերագրվող չափանիշները:

Կոնվենցիայով կանոնակարգված են սելեկցիոների իրավունքի տրման ընթացակարգը, այսինքն` պայմանավորվող պետության իրավասու մարմնին հայտ ներկայացնելու, հայտի ուսումնասիրման կարգը, ինչպես նաև սորտի անվանման գրանցման կարգը:

Կոնվենցիայում ճշգրտված է սելեկցիոների իրավունքի ծավալը, սահմանված են սելեկցիոների իրավունքն անվավեր ճանաչելու և չեղյալ հայտարարելու սպառիչ հիմքերը:

Կոնվենցիան նախատեսում է նաև սելեկցիոների իրավունքի սահմանափակման հնարավորություն` պայմանավորված հանրային շահով: Հանրային շահից բացի այլ պատճառներով սելեկցիոների իրավունքի սահմանափակումը թույլատրվում է միայն կոնվենցիայով նախատեսված հատուկ դեպքերում:

4. Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից Բույսերի նոր տեսակների պաշտպանության միության անդամ է: Միության մարմիններն են Միության անդամների ներկայացուցիչներից կազմված Խորհուրդը և Բյուրոն:

5. Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիան երաշխիք է ստեղծում ՀՀ Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված դրույթի իրացման համար: Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. 1. 1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված (վերանայված Ժնևում 1972 թ. նոյեմբերի 10-ին, 1978 թ. հոկտեմբերի 23-ին և 1991 թ. մարտի 19-ին) Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Նախագահող

Վ. Հովհաննիսյան

29 օգոստոսի 2003 թվականի

ՍԴՈ-444

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։